Մենարան Վարդան Հակոբյան

Սալորենին

Վարդան Հակոբյան

Մայթին կանգնել ու ծաղկել է լքվածսալորենին...Խոնարհվեմ մինչեւ արմատը նրա,արմատից էլ խոր՝ մինչեւ հուշը իմ,մինչեւ հեռավոր իմ մանկությունը,որտեղ մայրիկսխոսում բարձրաձայն, հանդիմանում էցուրտ փետրվարինմեր հին բոստանում ծաղկով ճառագածմի սալորենու.- Ինչ է, բուսել ես Զառունց բոստանում,թե դու էլ նրանց նման գի՞ժ լինես,հարցնող լինի՝այս ձյուն-ձմռանը ինչո՞ւ ես ծաղկել...​Ես՝ ավանդական գժերից մեկըԶառունց օջախի, եկել, կանգնել եմ, խոնարհ կանգնել եմ,մի լքված,գժված,ծաղկած ծառի մոտ, հեռու քաղաքում,այլեւ մի քայլ անել չեմ կարող...​Եվ այնպես պարզ եմ, պարզ եմ հասկանում,թե սալորենին ինչո՞ւ է ծաղկել...