Մենարան Վարդան Հակոբյան

Պետը

Վարդան Հակոբյան

Ինչ էլ որ անի՝ կնիքի հետ է,Կատակ չէ, մի մեծ հիմնարկի պետ է,Շուրջը՝ գեղանուշ, կաքավող կանայք,Դե, առանց նրանց միշտ... անհեթեթ է։​Գործին գա, կասի՝ դժվար չէ, կանեն...Աղոթեք, մարդիկ, «թող վերեւ տանեն»,Թե չէ՝ պրծնելու ուրիշ ելք չկա,«Մեջքը» իրենից պինդ է հինգ անգամ։​Աչքերդ փակիր, գովիր՝ քեզ հետ է,Դեպի սիրտը- սեյֆ՝ ճամփադ անհերթ է...Ի՞նչ պետ, ի՞նչ փստան... կնիկապետ է,Կիներն էլ մի կողմ, կնիքապետ է։