Մենարան Վարդան Հակոբյան

Պարզ կապույտ

Վարդան Հակոբյան

Պարզ կապույտ եմ,Կապույտ երկնի անհունություն.Եվ ամեն օր ալիքվում եմԹեւերի տակ մաքրամաքուր Երազներիս...Երբ մթնում էՈւ ճամփեքը չեն երեւում,Երբ երազիս թռչունները Լքում են ինձԿարճ պահերով,Չգիտեմ, թե ծվարում՝ ուր,Չեմ տրտնջումՈւ չեմ թողնում գիշերային ՄթությունըԹմրության պես ինձ պարուրի:Ես աստղեր եմ վառում հույսիՈւ ժպտում եմ,Որ չկորցնեմ պարզությունս...Կրկնությունն եմ ես երկնքի...