Մենարան Վարդան Հակոբյան

Պարանոյա

Վարդան Հակոբյան

Հիշողություններսնախապատրաստում են իմապագան,հոգալով եւ այն օրերի մասին,որ անցնելու են առանց ինձ։Սաղարթների միջով սողոսկած շողըկտցահարում էմութը։ Եվ գեղեցկությունը փորձում է փրկելաշխարհը, առաջին հերթին՝ իրենից։Իմ ներկայության շարունակությունն էբացակայությունս։ Ճանապարհըհերքումն է ճանապարհի։ Եվ ինձգլխարկ պետք չէ ամենեւին, երբերկինք կա գլխավերեւում։(Քամու մեջ բնակվող տերեւներ, որճանապարհ եք ընկելերազի կացարանը հասնելու համար,մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ)։Տխրել են Փարվանայի թիթեռները։Ուղին քայլ առ քայլոչնչացնում է ուղեւորներին, եւարեւի ու սիրո թույնըկործանում է ամեն, ամեն ինչ։Ո՞ւմ էր պետք խաղաղությունը՝ երբպատերազմ չկար։ Աշխարհում ամենքըմիանման են սիրում, դրահամար էլ ամենքն իրար սպանում ենմիանման։ Ձայն` խոնարհեցեք բոլորդրոշները՝ մոտենում է կինը։Լույսը, որ արթնացել էդեմքիս վրա, շատացնում էստվերները մտքերի շուրջ, որոնքառավել վարակիչ են, քանԷզրա Փաունդի հոգեկան հիվանդությունը։ Իսկ մարդապրում է այնքան ժամանակ,քանի դեռ չի մեռել ճանապարհը։