Մենարան Վարդան Հակոբյան

Պատգարակի վրա

Վարդան Հակոբյան

ՊԱՏԳԱՐԱԿԻ ՎՐԱ​Հուշերի ստվերները չորեքթաթ տալով բարձրանում են դեպի գագաթները։ Եվանծանոթ արահետներըիրար շարունակում են շնագայլերի անուրախ վազքով։​Ջրերի խորքերումմարել ենհեռավոր ճիչերը։​Ծխախոտի մնացուկից Աբովյանի (գուցե եւ ինքն իրենիցդուրս հայտնված արեւի ցոլքից)հանկարծակի բռնկվել են Մասիսի ձյուները։​Պատգամավորական մանդատները պատգարակներ են,որոնց վրա ժամանակը ասպարեզ է բերում կերածխմածության ծանր քաշայիններին։Եվ քվեաթուղթը երեսի հաստ կաշի է հիշեցնում։​Երկրի քարերը բամբակի նման մարմանդ վառվում են՝անհամբեր բոցը մշտապես դեպի իրենց ներսն արած։