Պաշտոնական մարդը
Վարդան Հակոբյան
Մաթոն խոսում է իր հեռախոսով,Մաթոն գործում է իր հեռախոսով,Մաթոն ապրում է իր հեռախոսով,Միշտ հեռախոսով,Միշտ հեռախոսով...Մաթոյի համար դա ամեն ինչ է,Դե, հեռախոսի ուժը ուրիշ է։Երբ ողջունում են փողոցում անգամ,Հանկարծ մեր Մաթոն, իրենից անկախ,Ձեռքը դնում է ականջի վրա՝ լսափողի պես,Ձայնով աներերԱսում է՝ բարեւ։Ու երեւում է այդ պարզ բարեւումՊաշտոնի մարդը՝ բարձր, վերեւում։