Չեկար
Վարդան Հակոբյան
Չեկար եւ այսօր,Դժվար չէ, սակայն, քեզ հանդիպելը,Քեզ հանդիպելը՝ բաժանման համար:Բավական է, որ լուսինն երեւաԵվ ես մտերիմ հայացքում նրաԿտեսնեմ դեմքդ, Կժպտամ... ոչ քեզ,Եվ լուսնափոշուց թափ կտամ բոլորԵրազներս այն,Որ ձեռագրել եմ օրերիդ համար:Քեզ մոտ մոռացված խոհ ու երգերսԼիալուսնի մեջ գիրկս կդառնանՈւ մենության մեջ կճանաչեմ ինձ,Լրիվանալով, Քեզ՝ որպես սպիԹողնելով փակվող կեղեւի տակ իմ:Հետո երեկոն քաղցր կլինիԵրազի նմանՈւ ես կփորձեմ տխուր չլինել.Լուսինը աչքիս կդառնա փոքրիկ Կլոր հայելի,Որ քո հուշերից մաքրել է ձեռքըՄի լավ աղջկաՈւ տեղավորել լեռների ծերպին: