Մենարան Վարդան Հակոբյան

Չասված քանի, քանի բառի

Վարդան Հակոբյան

Չասված քանի, քանի բառիԲեռ է առել լռությունս...Սակայն նույնն է,Միեւնույնն է,Դու մնում ես անդրդվելի,Եվ չես գալիս,եւ աշունը ցող է դնում աչքերիդ մեջ,եւ չծնված մեր քայլերիարձագանքըկուտ է գնում սար ու ձորում։Օրվա ձեռքից վրձինն առնեմՈՒ մեր ճամփան գծեմ ինքս,Որ նա նորից չպատկերի մեզ ճամփեքին՝կանգնած ու լուռ,Ո՛չ գնալիս...Դուրս գանք, դուրս գանք այս «կատակից»,քանի լույս կա, քանի դուռը չենք կորցրել։Լռությունը՝մեր իսկ ձեռքով մեր սիրո մեջ նետված նռնակ,Լռությունից դուրս գանք, գնանք։Դու չե՞ս գալիս...Հեռանում եմ օրվա գծած ճանապարհով։Սերը ամռան վառվող օր է,չգիտեմ ինձ ուր է տանում։Ձեն-ձուն չկաանտառի մեջ.խաշամներում մի մոշահավշրշյուն-շրշյուն քջուջ անումեւ չծլածսերմեր է թաց հողից հանում...