Մենարան Վարդան Հակոբյան

Ո՞վ է մեղավոր

Վարդան Հակոբյան

(Ժողովրդական)Ճամփաս անցնում էր քո ճանապարհով,Ինչ «անցնում», կանգնել, ծաղկել էր սիրովԵվ այսպես եղավ. - Ո՞վ է մեղավոր:Գիտեին, գուցե, ճանապարհները,Գիտեին, գուցե, երազը, սերը,Սիրտն էլ կիմանա. - Ո՞վ է մեղավոր:Բողբոջը մեր մեջ պայթում է հանկարծ՝Օրհնվի սիրո կանաչությունը,Խորքը չենք տեսնում. - Ո՞վ է մեղավոր:«Մեղքերը» շատ են, մեղավոր չկա,Աշխարհում ոչ մի մեղսագործ չկա,Մեղք էլ չլիներ. - Ո՞վ է մեղավոր: