Մենարան Վարդան Հակոբյան

Ուզում եմ վազել

Վարդան Հակոբյան

Ուզում եմ վազել, սակայն կհասնե՞մՔո գիրկը բերող սիրո տաք կանչին,Կարոտիդ ճամփով, արդյոք կհոսե՞մ,Որ իմը լինեն ձայնն ու կարկաչն իմ։​ՈՒզում եմ վազել, գուցե, ո՞վ գիտե,Կանաչ հույսերիս կրակին հասնեմ,-Ոլոր է ճամփաս, դիք ու քարոտ է,Բնությունն էլ է կարծես վռազել։​Երբ վազքի մեջ է ժամանակն անգամ,Ի՞նչ է մնում ինձ՝ վազել ու վազել։Չհասնեմ գուցե։ Բայց ի՞նչ կարիք կաՀասնելու մասին վազքում մտածել։