Մենարան Վարդան Հակոբյան

Որին հասնում եմ

Վարդան Հակոբյան

Որին հասնում եմ՝ էլ նա իմը չէ,Ապրած օրինն է, Իմ հուշերինն է:Որին տենչում եմ՝ ինչքան էլ բարձր, Անհասանելի,Հասնելուց հետո... նորից դյուրին է.Եվ իմը դարձյալ իմ երազինն է:Ու միշտ ձգտում եմ,Ես ձգտումն եմ իմ: Եվ, ո՞նց չէ, գիտեմ.Տարվելը լավ է,Դու ասա՝ նորից ետ բերող լինի,Ետ բերող լինի, որ... նորից տարվես...