Մենարան Վարդան Հակոբյան

Ոսկե հեքիաթ

Վարդան Հակոբյան

Թերթերի մեջ կապույտ ծաղկի ծվարել էր լուսնի մի շող։Երբ դուրս եկավ արեգակը, եւ բավեցին կոկոն ու թերթ,Թաքուն պահված լուսնի շողը հալվեց, դարձավ ճերմակ մի ցողՈՒ սահելով ցողունն ի վար, գնաց, ձուլվեց մայր հողի հետ։Եվ ծաղիկը լաց էր լինում հրայրքի մեջ արեգակի՝Ծոցից ընկած շողի համար, ցողի համար անուշ ու տաք։Օրն անցնում էր։ Եվ ոչ մեկը ուշք չէր դարձնում լացող ծաղկին,Երբ մոտ եկավ եթերային, բայց հողաբույր մի թիթեռնակ։Պերճաշուք չէր թիթեռնակը՝ անպատմելի վարդ ու զարդով,Խաչեր կային սուրբ թեւերին եւ պատգամներ կային հուսո,Արեգակի շողերի մեջ զրնգում էր պարզ-արծաթով,Երբ շարժվում էր թեւիկները՝ կնքված ասես մութ ու լույսով։Թիթեռնակը ծաղկի ցաված աչքերը մեղմ, մեղմ համբուրում,Շշնջում է... ի՞նչ, չգիտեմ... ՈՒ մինչ այսօր, արեւի տակՍրտիս վշտոտ ծաղկին գգվում, ցավի միջից սեր է բուրումՀոգուս իջած զարմանալի, զարմանալի մի թիթեռնակ...