Ոչինչ այն չէ
Վարդան Հակոբյան
Եվ ցուպը ճամփորդին ասաց.-Թեպետ աշխարհի բոլոր ճանապարհներին միայն ես եմ հավատարիմ քո հենարանը, բայց երբ տուն ես հասնում,դու միշտ մտնում ես ներս, ինձ թողնում դռան շեմին՝ մեն-մենակ։Եվ փամփորդը ստվերին ասաց.-Թեպետ արեւից ես եմ փրկում քեզ, պահում իմ թիկունքում,բայց հենց որ մայր է մտնում արեւը, դու միանում ես խավարինեւ ճանապարհս փակում իմ աչքին։Եվ ստվերը սիրող զույգին ասաց.-Թեպետ դուք ամենուրեք ստվեր եք փտնրում՝ աչքից հեռու,իրար փարվելու-համբուրելու համար,բայց միշտ երդվում եք միայն արեւով։Ոչինչ այն չէ, ինչ է։Ես ինչքան շատ եմ տանջել նրան, ում ցանկացել եմ, որաշխարհում ոչ մեկը ոչ մի ցավ չպատճառի։Մինչդեռ ճանապարհը ճանապարհ է միայն... ցուպի ծայրին,իսկ մութը մութ չէ,այլեւ անզուգական զգացմունքների հանդիպման վայր։