Մենարան Վարդան Հակոբյան

Ոչ ոք (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ոչ ոք, ավաղ, չի հասնում։Պահը կրծքիս առնելով,Ցավի միջից հառնելով՝Ո՞ւր եմ այսպես վռազում։​Անցած օրվա սնարինԿախել եմ սեւ ծաղիկներ.Ո՞ւմ մեղքերն են ելնում վեր,Գերի՝ քամու քնարին։​Նույն ծաղիկը՝ նույն ձեռքումՆույն բուրմունքով չի բուրում.Պահը լուռ է եւ հոգվոԹախիծներն է համբուրում։​Ոչ ոք, ավաղ, չի հասնում։Պահը կրծքիս առնելով,Ցավի միջից հառնելով՝Ո՞ւր եմ այսպես վռազում։