Մենարան Վարդան Հակոբյան

Անձրև (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։​Բայց երկնքի կապույտ տվեց ինձ անձրեւը,եւ իմ աչքերը կապույտ լացեցին։​Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։​Բայց ժեռ քարեր տվեց ինձ անձրեւը,եւ իմ աչքերը քարեր լացեցին։​Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։​Բայց լեռան ուղիներ տվեց ինձ անձրեւը,եւ իմ աչքերըճանապարհներ լացեցին։​Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,Ես էլ եմ ուզում քեզ հետ գալ, անձրեւ։