Մենարան Վարդան Հակոբյան

Շողոմը

Վարդան Հակոբյան

Այնպես քաղցր, այնպես լուռ է,Հո ժպիտ չէ շուրթին, հուր է.Հազար արժե մի կես խոսքը,Իսկ ժպիտը մի... համբույր է։​Այնպես մեղսոտ, այնպես լուռ է,Հո ժպիտ չէ դեմքին, թուր է.Բարեւների գինը հարցրեք,Ժպիտների առեւտուր է։​Այնպես ծուռ-մուռ, այնպես լուռ է,Հո ժպիտ չէ սրտում, ջուր է...Մի օր կանգնեց հայելու դեմ.-Այս հայելին,- ասաց,- ծուռ է։