Մենարան Վարդան Հակոբյան

Շիվը

Վարդան Հակոբյան

Պապիս տնկած շիվը այգումԾիլ արձակեց, բայց չորացավ,Եվ պապիկիս պայծառ դեմքովՏխրության մի ստվեր անցավ։-Ինչի՞ց է, պապ,- հարցրի նրան։-Սա առաջին դեպքն է, տղա՛ս,Դեռ չի եղել,- պատմում էր նա,-Որ կյանք չառնի ծառն իմ տնկած։Պոկեց տունկը, եւ ի՞նչ տեսանք,(Չարչարանքը անցել է զուր),Արմատներով փոքրիկ շիվն այդԲռնել է մի ժանգոտած... սուր։