Նատյուրմորտ՝ կարոտներով
Վարդան Հակոբյան
Ես նկարել եմ կարոտդ թղթինեւ հետո տեսել,որ նույն այդ թղթի կապույտը գետ է՝շարժուն, հարահոսեւ հնար չկա այլեւս պատռել։Ես ծով եմ գալու՝ քո անվան հետքով։Անունդ՝ որպես մեն մի բարունակ,կելնի-կծաղկիհորիզոնի մեջ։Հետո երկինքը կիջնի ուսերիս,հետո լեռները կիջնեն ուսերիս,հետո թեւերիս կպառկես ինքդ՝ինչպես դաշտային ծաղիկների փունջ,հետո եւ ծովը կիջնի ուսերիսու ես կգնամ անհայտ ուղղությամբ։Եվ երբ կհասնեմ այնտեղ, որտեղ որկանգնելն ավելի լավ է գնալուց,ես ցած կդնեմանսովոր բեռս,քեզ հետ կփորձենք մեր ցավից պահվել՝պատահած ծաղկի բյուրեղ-բաժակում,սակայն կտեսնեք,որ ցավից երբեք փախչել չի լինի,կսկսենք քիչ-քիչ սիրել ցավը մեր,որով որ ծաղկի բաժակներն են լի։Քամիների մեջ իրար կզարկվենլուրթ բաժակները այդ ծաղիկների,որոնց անունը չենք էլ իմանում,եւ մենք կհնչենք ողջ աշխարհով մեկ։ՈՒ ծաղիկները մեզնից կձուլենսեր ու տառապանքեւ, անշուշտ, կարոտ՝ անտրոհելի։Ես նկարել եմ կարոտս թղթին։