Մենարան Վարդան Հակոբյան

Մրջյունը՝ արեւի շողն ի վեր

Վարդան Հակոբյան

ՄՐՋՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԻ ՇՈՂՆ Ի ՎԵՐԱրեւը ոսկյա ապարանջաններ է հագցնումբալենու շյուղերին,եւ այդ ամենը հստակ երեւում է շողի գգվանքներից սառնությունը մարած ջրերի մեջ։ Ստվերըծառի տակ կուչ է եկել՝ տանձից կշտացած արջի նման։ Շունըեւս այգի է շտապում՝ շոգից լեզունհանած, թվում է, ատամների արանքում շլորաթթվի կարմիր լավաշ է բռնել։ Արեւը կծոտում է։Երկնքից կրակ է թափվում։ Եվ հանկարծ... սենսացիա. աշ-խարհ շրջած քամին հոգնած գալիս է, մի կերպ բարձրանումՇանունց ընկուզենին, ինքն իրեն կախում բարակ-բարակ ընկուզաթելիցու տեղնուտեղը հոգին ավանդում, դրանից հետո միայն տկլորացած ընկույզը հարկ է համարում մի թեթեւ թրմփալգետնին՝ շրըխկ, որն ասել է թե՝ էս էլ ես. վերջ։Բայց մի՞թե վերջը երեւում է։Հաջորդ պահին մի մրջյուն՝ ընկույզի հսկա, իրենից 10 անգամմեծ մի փշուր ուսին, ջանադրաբար բարձրանում էր արեւի շողն ի վեր։