Մենարան Վարդան Հակոբյան

Մտքեր՝ ձեռքերի վրա

Վարդան Հակոբյան

Մեր Մեծ քարը անձեռակերտ վանք է,աղոթում է հայացքը բարձր պահած, առանց շաղկապների։ Եվխնկի հոտ ունեն բառերը։Մտքեր՝ ձեռքերի վրա։Այրված վարդերի ծուխ։Ամենաերկար պատերազմ, որի, չգիտեմ, որերորդսերունդն է մարդկությունը։ Պատերազմից հետոանհնար է խաղաղությունը, պատերազմից հետո ոչ մեկը ոչ մեկին երբեք չի հանդիպում։Գեղեցկությունը ածելի էկայծակների ձեռքին։Պատերազմը եւ մահը զինվորյալներ չեն ունենում,բոլոր զինվորները լինում են խաղաղությանը։ Ծա-ղիկների հետ խաղաղություն դրեք զոհվածների շիրիմներին։ Եվ միխախտեք ծառերի ու թռչունների սուվերենությունը։Պատերազմից առաջատել չգիտեի։Եվ չգիտեի այլ տեղ։Քեզ միշտ կանչում եմ եւ թեեւ ձայնս տեղ չի հասնում,ավաղ, չի վերադառնում նաեւ ինձ մոտ։ Ոչ մի ժամանակ։Իմ ունեցածը ես ունեմ, սակայն, ինձ չունի իմ ունեցածը։