Մենարան Վարդան Հակոբյան

Մտորումներ

Վարդան Հակոբյան

Չոր է ու սեւ։ Ասֆալտել են,Շպարել են հողի դեմքը։Եվ նա չի էլ զգում ասես,Թե ով է իր վրա քայլում,Ո՜նց է քայլում...Ու երբ ծառը խոնարհվում է,Որ ճյուղերով փարվի նրան,Ասֆալտին են քսվում միայնՃյուղքը ծառի...Ծառից ընկնող տերեւները հող են դառնում,Բայց չեն խառնվում երբեք հողին...Սեգ սարերի հովին սովորԾառերով է հողը այստեղԿապված միայն երկնքի հետ...Եվ չգիտեմ.Թե ծառերն այդ չլինեին,Նա ձմեռվա գալ-գնալը կզգա՞ր արդյոք...Կզգա՞ր թեկուզ շունչն արեւի...