Մտերմություն
Վարդան Հակոբյան
Լեռների վրաՀամրության նման հալվում է արդենԵրկնի ձյունեղեն, ճերմակ մանվածքը։Ինչ-որ մի կանաչ ժպիտ է ծաղկում աշխարհի դեմքին,Ողողում ամբողջ իմ էությունը...Արեւի շուրթից գարունը ծորում,Եռում է պրկված իմ երակներում,Մերվում խոհերիսՈւ երգի փոխվում շուրթերիս վրա սիրո մի երգի...Եվ նոր եմ զգում,Որ դեռ ինչքա՜ն բան ունեմ ասելու ես այս աշխարհին,Որի հետ վաղուց, շատ վաղուց ի վերՋերմ մտերմություն ունեմ հաստատածԵվ նոր եմ զգում,Որ արարողը ես չեմ այս գարնան.Դրա համար չե՞ն գարունն ու սերս այսքան մտերիմՈւ իրար նման։. . . . . . . . . . . . . . . . . . .Ինչ-որ ժպիտ կա աշխարհի դեմքին,Կանաչ մի ժպիտ,Որ թվում է, թեՈւր-որ է պիտի փոխվի ծիծաղի։