Մենարան Վարդան Հակոբյան

Մորս ձայնը

Վարդան Հակոբյան

Մորս ձայնը ձգվել է մերժայռերն ի վար,մաքրություն է շաղում չորս կողմ,իր մեջ պահած ալպիական գույներ ու բույր.- Ջրվե՜ժն է դա...​Մորս ձայնը բարձրացել էծիրը երկնի,օրհնություն է շաղում չորս կողմու փռում է ալպիական վարդեր ու սեր.- Արեւ՜ն է դա...​Մորս ձայնը զանգակում էլեռների մեջ,փարվում հողիս արցախաբույր,արթնացնում արթուն լեռներ ալպիական.- Աղբյու՜րն է դա...​Մորս ձայնը գարունվել էմեր հանդերում,ծաղիկ-ծաղիկ երանություն,ալպիական ի՜նչ մեղեդի եւ ի՜նչ խորհուրդ.- Սուրբ հողն է դա...