Մենարան Վարդան Հակոբյան

Մորս

Վարդան Հակոբյան

Եթե փողոցով քայլելիս հանկարծՆայում ծաղկունքին, երկնքին նայում,Խոհերիս միջից ժպտում եմ սրտանց,Քեզ եմ ժպտում, մայր,Ժպիտս դու ես...​Եթե ձմեռը ցուրտ չի թվում մեզ,Իմ ճանապարհը ինձ չի մոլորում,Լոկ նրա համար, որ իմ մայրն ես դու,Ջերմություն ես դուԵվ ես չեմ մրսում...​Եթե ես հաճախ մանկան նման խենթՉարչարում եմ քեզ, խոսքդ չեմ լսում,Քո մանկությունն եմ բերում քո առաջ,Հիշեցում եմ ես-Դու ես մանկանում...​Իսկ թե ծառերից ծաղիկ է ընկնում՝Պոկված գիժ քամու քմահաճույքից,Այն դու ես դարձյալ տխրում իմ հոգում,Հողի երգն ես դու-Քեզ եմ կրկնում...