Մենարան Վարդան Հակոբյան

Մորմոքների հոգի

Վարդան Հակոբյան

Մութն այնքան սեւ է, թվաց թե՝ երբդուրս գանք դեպի լույս,մեր երեսներին մթամուր է երեւալու։​Քարի շնչառությունըօդը տաք է պահում։​Հեռուն, որին այդպես էլ չհասա, պարզվում է, ոտքիս տակ է, իսկամենափոքրիկ թռչնակի՝ կոլիբրինի երկինքն ավելի մեծ է լինում հաճախ,քան կարող է լինել երկինքը բազեի։​Ընկուզենու խշշոցների մեջ նահանջում են ամպերն ու գիշերը,եւ բաց արմատները այլեւս չեն վիճումմտերիմ քարերի հետ։​Ես արտագրում եմ խոտերն ու ստվերները,ես արտագրում եմ քարերն ու բոլոր ձայները,ես արտագրում եմ հավքերը եւ երկինքը, մեծ ու փոքրճանապարհները, ջրերը, աչքերը, հորիզոնները։​​​Խոսքը այնպես է հնչում, ասես Շան Որդին կանգնած է մեր Եխծուն տափիթխկենու տակ,Քիրսի մի լանջին, ուր աղբյուրները գալիս, գտնում են իրար,ուր պսպղում է, հեռու-հեռու հորիզոնում, մայր գետն՝ Արաքս։​Եվ վրձինը,որի ծայրին լույս կա մոմի, չեմ ուզումցրի մութը, քանզի այնտեղ ապրում են երազները։​Մարել են ծնկածեծ տվող քամու փնթփնթոցներըփտած կոճղի մոտ։ Իր իսկ բացածհունի հետ՝ անհամերաշխ առու, որին պատել էաներգությունը։ Մորմոքների հոգի։ Դեպի գագաթը լեռան միայն մի ուղի կա, դա թեւն է հավքի։​Թեպետ ձայն չկա,չկա եւ լռություն։​Մինչեւ իմ ծնվելը եղել են այս լեռները եւ գեղեցիկ է,մանավանդ, նրանց շարահյուսությունը,բայց ես կուզեի իմ ձեռքով ստեղծված լեռներում ապրել, անգամ՝ մահից հետո։​Խավարը խփում է դեմքիս եւ իմ թիկունքում ձգվում է ստվերս՝ ամբողջովին լուսե։