Մենարան Վարդան Հակոբյան

Մոր աչքից ընկած

Վարդան Հակոբյան

Մոր աչքից ընկած կաթիլն արցունքիԼուծվում է ասես,Տարածվում, անցնում ամեն մի ծալքով Այս հողագնդի,Լուծվում է ինչպես ցավը սրտի մեջ։Մի լացիր, մայր ի՛մ,Թե զոհված որդուդ շիրիմը անհայտՄայրական սեր ու արցունք չտեսավ,Սիրտ ունի հողը, հողը ամենուրՄոր սրտից ընկած արցունքով է թաց։