Մխիթարանք (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Եվ նորից՝ աշուն,Եվ նորից ծառը հրաժեշտի սուրբ Խոսքեր է շրշումԱնդարձ հեռացող իր տերեւներին:Բայց ուրա՜խ եմ ես.-Ծառին չորացած տերեւ չի մնումՈւ հող է դառնում տերեւը ընկնող,Որ գարունները կրկնվեն նորից…