Մենարան Վարդան Հակոբյան

Անհաղորդ ժայռին

Վարդան Հակոբյան

Անհաղորդ՝ ժայռին ծվարած ծաղկի Ծարավ տենչանքին,Ձորն ի վար ձգվում ու հեռանում էԳետակը փոքրիկ...Ծաղիկը սակայն, թեւը երկարումՈւ խորն է ձգում արմատն ավելի,Ականջը լարածԿարծես շատ հեռվից, հեռվից ճաճանչող Ինչ-որ ձայների:Դե, ի՞նչ, ձորակով հեռացող ջրիկարկաչն է նրան միշտ դալար պահում: