Մենարան Վարդան Հակոբյան

Մի կռունկ անցավ

Վարդան Հակոբյան

Մի կռունկ անցավ։Իմ մեջ հեռավորՄի ցավ խլրտաց,Հայո՜ց «Կռունկը»Հիշեցի հանկարծ,«Խաբրիկ մը չունի՞ս»Հարցումը եկավՈւ... բկիս մնաց,Թեկուզ հայրենիՊարզ ու մեղմօրորԵրկինքն է այսօրԻմ վրա փռված։​Մի կռունկ անցավ։Ու միտս ընկան«Ողբը», «Անտունին»։Թեկուզ աշխարհիԿողմերից բոլորԳեղեցիկ, բարիԽաբրիկ մը ունիմ,Թեկուզ տուն ունեմԺայռերի վրա՝Ժայռից էլ ամուր,Չգիտեմ ինքս էլ,Թե ինչու համար՝Տխրեցի հանկարծ...​Մի կռունկ անցավ,Եվ իմ աչքերըՆորից թացացան։Շրջում եմ դեմքս՝Մայրս քիչ հեռուԼալիս է անձայն...​Մի կռո՜ւնկ անցավ...