Մենարան Վարդան Հակոբյան

Մի կարոտ կա

Վարդան Հակոբյան

Մի կարոտ կա ոտքերիս մեջ,Բայց վերծանել չեմ կարենում:Իմ ոտքերը ինձ խլում ենՓողոցներից ասֆալտապատ,Շեղում ճամփաս ու հասնում ենԽութ ու ձորակ, լեռ ու ապար:Քերծվում նեղլիկ կածաններում,Թացվում ջրով Քար աղբյուրի,Հետո գալիս, գլուխն ելնումՀոգնախռով մեր Մեծ քարի:Ծաղիկների, աղջիկներիԳեղեցկաբույր տեսքով տարվում,Ամեն ինչում փնտրում եմ ես,Փնտրում նրանց Ջերմությունը պարզ, անթերի...Եվ թե այսպես շարունակեն,Ինձնից էլ ինձ պիտի հանենՈւ «մոլորեն» իմ ձորերում.Խենթ ու խելառ իմ ոտքերըՏեսնես ո՞ւր են այսպես տանում:Մի կարոտ կա ոտքերիս մեջ,Մի հին կարոտ,Բայց վերծանել չեմ կարենում: