Մի խաբիր քեզ
Վարդան Հակոբյան
Մի խաբիր քեզ, ինձ որ խաբում ես,Դեռ ոչինչ։Ինձ խաբելն էլՄեծ բան չէ. ինձ ո՞վ չի խաբել։ՀավքերըԴարձել են տխուր ու լուրջ,Այնքան որ՝ քեզնից քաշվում ենԵրգելիս,Քեզ ո՞նց ես պահում այդ։ Չհասկացանք։Պատեհ ու անպատեհ պահերըԻնձանիցՀյուսում են մի իզուր կյանք. -Դու չե՞ս կարող մատներովՓակելԳնդակների հետքերն ինձ վրա։Ես գիշերը քնել եմ, համարյա, ձերՓողոցի ծայրինՈւՉեմ զարթնել։ Մի գնդակ, մի վերջին գնդակ,Իմ առջեւից վազում է,Փնտրում է ինձ ամենուրեք, որ ինձ սպանի.Բայց քանի որ ես էլ իր ետեւից եմ գնում,Էլ ինձ չի գտնում այդ գնդակը։Տեղս ասելուց առաջՏուր մատներիդ փունջը՝ որ մայրդ է հյուսել,Ուզում եմ մի վերջին, վերջին անգամ համբուրելՈւ մեռնել մի վերջին, վերջին անգամ։