Մի բուռ ճերմակ
Վարդան Հակոբյան
Քնեց աղջիկը սեւսաթ վարսերով,ու երազի մեջ այցելեց նրանասպետը սիրո։Աղջիկը նրան ընդառաջ վազեցեւ շունչը նրա գնում-գալիս էրմրրկված ծովի ալյաց հանգունակ,եւ հողմը նրա վարսերը այնպես ձգել-պրկել էր,ասես թեւեր էր ձեւում նրանցից,կամ, առնվազն՝ բազմալար... ջութակ։Կուրացնելու չափճերմակ-ճերմակ էր իրանն աղջկա,անչափ նրբին էր, պարզ ու գեղանի,անչափ սրբազան ու համբուրելի, անչափ չափավոր.եւ մարմրուն էր՝որպես լույս կրակ- հույժ երեւելի։Գերված ասպետը փորձեց մոտենալ-հուրը այրում էր ձեռքերը նրա,գերված ասպետը փորձեց մոտենալ -հուրը այրում էր հայացքը նրա,գերված ասպետը փորձեց մոտենալ -հուրը այրում էր թեւերը նրա,բայց եւ դիմանալ չկարողացավ,քանզի պոետ էր ասպետը մի քիչ,սկսեց բոբիկ ոտքերով քայլելպողերի վրա,կրակի միջով մոտենալ նրան։Հասնում էր արդեն... Աղջիկը, ավա՜ղ,ոստնեց ու փախավ,ասպետից միայն մի համբույր մնացմանուշակաբույր վարսերի վրա։Զարթնեց աղջիկը սեւսաթ վարսերովեւ հայելու մոտ վազեց նա իսկույն,տեսնի՝ երա՞զ էր երազն, իսկապես,ի՞նչ տեսավ սակայն.գիշերվա պես սեւ վարսափնջերում մի բուռ ճերմակ կա՝հետքը համբույրի,որ պիտի լիներ, սակայն դեռ չկա.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Եվ ասում են թե, ասում՝ այն օրիցորպես սուրբ նշան,ձյունի չհալվող մի բուռ ճերմակ կա,ավա՜ղ, ուրիշին արդեն հասրնացածայն լավ աղջկա աջ քունքի վրա։