Մենարան Վարդան Հակոբյան

Մի ամպե սեւ լաթ

Վարդան Հակոբյան

Մի ամպե սեւ լաթ տվեք ձեռքն իմ,Որ ես նրանովԿապեմ աչքերը գարնան արեւիՈր նա չտեսնի մայրամուտը իր,Արեւը մեղք է: Նա ծագում է միշտ՝Անվերջ ապրելու տենչը սրտի մեջ:Աշխարհը նրան չի ուզում ասելՄայրամուտների մասին հեռավոր.Եվ պե՞տք է ասել...Ու արեգակը խաղաղ, անվրդովԽրվում է հանգիստ փռվող օրվա մեջ՝Հավերժանալու անմար ձգտումով.Բայց երբ հատնում է օրը ինչ-որ տեղ,Նա իմաստնացած օրվա խորհրդովՄարում է դանդաղ՝Աշխարհը ամբողջ պարտքի տակ թողած:Մենք ժառանգորդն ենք ծնվող արեւի...