Մենարան Վարդան Հակոբյան

Մթան քայքայումը

Վարդան Հակոբյան

Չգիտեմ՝ երգողն ո՞վ է՝ երբ մենք երգում ենք,որովհետեւ բառը, դա հենց ինքն իր երգն է։ ​Թեեւ մենք ենք քայլում, բայցմիակ ճանապարհորդը ժամանակն է, իսկմեր ամեն հայացք՝անհասկանալի գաղտնագրություն։​Մութը կապար է,ավելի ճիշտ՝կաղապար։ Բառը մթան քայքայումն է։(«Մեր ներքին մարդը շատ է փչացած». Հովհ. Թումանյան)։​Տիկին տխրուհին գեղաձեւում է գիշերները։ Աչքերիաստղաբաշխություն,հավերժության անսուտ ու չխունացած խոստում։​Աշխարհում արեւածագն ամենից շատ դիտում եներեխաները։ Շառլ Հինգերորդը, ասում են,քսան տարի անցկացրել էմիայն դագաղում պառկած:​Տեսունակ խավար։Դժվարատար երազ։​Ճանապարհը, որն արդեն անցել եմ, այլեւս ճանապարհ չէ,հիշողություն է ապագայի,ճանապարհն այն է, ինչը դեռ չի գնացվել։​Մասիսների ձյունը ճերմակ ճիչ է`առ երկինքը հայոց:​Չգիտեմ՝ երգողն ո՞վ է՝ երբ մենք երգում ենք։ Որովհետեւ բառը չի հանդուրժում անգամ խոսողի միջնորդությունը, եւ մենք լսում ենք միայն ձայնը, որ գալիս է անիմանալի խավարից։