Մենարան Վարդան Հակոբյան

Մեկ քայլ, երկու քայլ

Վարդան Հակոբյան

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...​Խոհերս այրվում ու ամեն քայլիսՁուլվում են ասեսՀորիզոնները հույսով երիզողԼեռան ծաղկունքի գույն-ժպիտներին,Իսկ կապույտներում պուտ-պուտ նկարվածԱստղերի երգը,Թվում է, ես եմ հորինել մի օր։​Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...​Ես խորանում եմ արեւի կանաչԽորհուրդների մեջԵվ իմ ճամփամերձ ծառերը մեկ-մեկԶուգում հեքիաթի ադամանդներով,Ամեն սաղարթիցԼույս ու գինդեր եմ կախում ծիծաղի,Խնդությամբ օծում թուփ ու արահետ։Եվ ինչքա՜ն լավ է,Որ ճանապարհս հոգնել չգիտե,Միայն թե հավատ, հույս տանի իր հետ։​Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...​Գնում եմ երգով ու նվագներով՝Շքերթի ելած գարունքվա նման։Եվ քո կարոտը՝ ծաղիկներ գրկած,Գալիս է շուքով դիմավորելու։Դու բնակվում ես երազներիս մեջ,Իսկ ես, ի՞նչ մնաց,Հասնում եմ ահա իմ երազներին...​Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...