Մենարան Վարդան Հակոբյան

Մեծարենց

Վարդան Հակոբյան

Ակացիաների մեղրաբույրի մեջաստղերի պեսշարժվում են բառերը։Եվ ծառերը ցավի միջով ընձյուղվում ենդեպի խորքը երկնքի,որի կապույտը՝ լուրջ-անվիճելի,հեռու է, անշուշտ, համեստ լինելուց։Ես հաշիշով, բալասանովօծում եմ ինձ տրված օրը,շրջում եմ դեմքս օրվա համբույրից՝թե որ չի բերումնա շունչը տաք ու անանձնական ուրախության։Ակացիաների շուքի տակ ժողովում եմըղձանքներ երանական,երկիքների տակ ժողովում եմ լեռները հայոց,երկիրս դարձնում խորհրդարան լեռների,նրանցից փերթ առ փերթ պոկում եմ զանգվածներ սիրո,որոնցով պիտի ես կարգավորեմ շնչառությունս,ընթացքը իմ արյան։Եթե աշխարհը ելումուտ ունի այն դռներով,որ ես եմ բացել եւ, հետեւապես, նման են ինձ շատ,նշանակում է՝ տերն ինձ լսել էեւ տվել է ուզածներս ձեզ համար։Ինձ ոչինչ պետք չէ։Ամեն մի երգիդուք մի վստահեք։ Բառերը կյանքումդրոշ չեն, քանիչեն ներկված նրանք պոետի արյամբ։Ես գնում եմ դեպի լույսը հավերժությանԵվ իմ թեւերիցբարձրանում են ակացիաները սիրո։