Մենարան Վարդան Հակոբյան

Մեծամորս

Վարդան Հակոբյան

Իմ կիսատ-պռատ մտածումներըՄի առու չարժեն այս ժայռի համար.Եվ զուր են բոլոր իմ անցումները,Իմ փնտրումները՝ ինձնից էլ համառ։Ծաղկավոր քարս գրկեմ, ծաղկեմ ես,Ծաղկեմ-երգեմ ես, լինեմ մե՜ծ, բարի՛.Եվ շարունակեմ իմ մորը, ինչպեսԱյս փոքրիկ առուն՝ այս հսկա ժայռին։