Մեծ ձորագետով
Վարդան Հակոբյան
Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր՝Գարունն է ասես արեւի կայմին.Ծաղկունյաց հանդես ու բույլեր քանի՝Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր։Մայրս լվացել գույն-գույն կարպետներ,Փռել է, կանգնել՝ մի տերեւ ծամին.Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր՝Գարունն է ասես արեւի կայմին։