Մենարան Վարդան Հակոբյան

Մարդու անատոմիա

Վարդան Հակոբյան

Անատոմիական լաբորատորիայում կողք-կողքիքանի-քանի գիշերներ են լուսացրել տղամարդու եւ կնոջ կմաղքները՝ժամանակի քմծիծաղի մեջ։​Երբ տղամարդու ձեռքը դրի կնոջ ուսին,կնոջ ձեռքն ակամայիցգնաց դեպի տղամարդը, նրա ծնկներից վեր։​Ուսուցչուհին, որ ինձնից մեծ էր ընդամենը 1 տարի3 ամսով (երկտարեցիության փայլուն համբավ ունեի),դասարան մտնելուն պես ինձ մի տաք ապտակ հասցրեց։​Բայց ես չեմ զղջում արարքիս համար, որովհետեւ երբվերջում գնացի ուսուցչուհուց ներողություն խնդրելու, որըփակվել էր սենյակում եւ, չգիտեմ ինչու, լալիս էր, նա բռնեց ձեռքս ու անօգնական սեղմվեց ինձ՝ ժամանակի քմծիծաղի մեջ։​Մթնշաղ էր, գեղեցկուհի լույսը կամաց-կամացիր վրա փորձում էր ամռան թափանցիկ գիշերաշորը։