Մարդիկ իմ մասին
Վարդան Հակոբյան
Մարդիկ իմ մասին ասում-խոսում են...Ես ի՞նչ եմ անում նրանց խոսքերում-Արտասվո՞ւմ եմ ես, գուցե, ո՞վ գիտե,Գուցե երգո՞ւմ եմ... ՄիաժամանակԳուցե եւ երգում, եւ արտասվո՞ւմ եմ:Ես ի՞նչ իմանամ,Թե ինչ եմ անում նրանց խոսքերում:Մարդիկ իմ մասին ասում-խոսում են:Ինձ ճանաչում են: Ինձ չեն ճանաչում:Վատաբանում են՝Դեհ, ճանաչո՜ւմ ենք,Տանում են, մեկ էլ երկինք են հանում,Ահա նա՝ ոնց կա-թե ճանաչում եք...Թող լա՛վը ասեն, Թող վա՛տը ասեն,Միայն թե... ասվեմ:Մարդիկ իմ մասին ասում-խոսում են:Նրանց խոսքերը, Նրանց ասքերը, Նրանց աչքերըԻնձ շատ են օգնում,Որ գոնե ինքս ինձ լավ ճանաչեմՈւ օրվա համար լինեմ մատչելի. Ծանր է կյանքում Ապրել օտարվածԵվ մնալ չասված, անճանաչելի...Ասվում-խոսվում եմ մարդկանց խոսքերում: