Մենարան Վարդան Հակոբյան

Մանուշակ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Տենչանքների սիրտն անտես ալեբախում էհովերի տերեւներում, թախծությունների արեւի տակ,եւ քնքշության աղջիկն առվի հանդերից նորենետ է վերցնում բուրմունքների հազար ու մի մանուշակ։​Ծաղկի մեղուները դաշտի թռիչքում կապտաթեւհյուսում են լռության խոսքեր մեղրե,եւ վիշտը՝ ճաքճքած մենության քար, հարատեւցանկության մեջ գարունի, միանգամայն անմեղ է։​Երազյալ ավյունը խաղում է քաղցրալուր ծառերում հավքի,ավիշների կեղեւներում, արեգի շողերում բազմածեղ,ափ ելած, խռովյալ ցավն ի վեր՝ տխրերկրյա իմ հոգինընձյուղների հոսք է առ երկինք, վերազարթնած մի հեղեղ։​Համբույրների հովը փոշոտման վարդից անփույթթերթիկներ է գլորում արբունքագեղ ջրերի ակում,պահը կրծքին ասեղնագործում է Աստծո օրը խնկավոր, եւծաղիկը հասունացնում է լույսը` շարժման խորքում։