Մայրիկ
Վարդան Հակոբյան
Մորս մայրիկը եկել է մեր տուն,մայրս աղջիկ է դարձել դեռատի,կանչում է՝ մայրի՜կ...Այս քանի տարի,այս քանի դար է՝քույր ու եղբայրով «մայրիկ» ենք կանչումու մոռանում ենք,որ մայրիկին էլ մայրիկ է բերել։-«Մայրիկ, ջուր տուր ինձ»։«Մայրիկ, գդակս»...«Ձեռքդ դիր, մայրիկ, ճակատիս վրա... ցավում է, մայրիկ»։Քույր ու եղբայրով մեծացանք, ահա,Հիմա էլ արդեն մեր բալիկներն են.«Տատիկ, հաց տուր ինձ»։«Տատիկ, ջուր տուր ինձ»։«Տատիկ, գդակս»...- «Ձեռքդ դիր, տատիկ, ճակատիս վրա... ցավում է, տատիկ»։Մորս մայրիկը եկել է մեր տուն,մայրս աղջիկ է դարձել դեռատի, կանչում է՝ մայրի՜կ...Եվ բալիկներս քրքջում են մեղմ՝տատիկը, տեսեք, բալիկ է դառել։ՈՒ չեն նկատում «մայրիկ» կանչելուծարավը իմ մոր,ու չեն նկատում, որ տատս, ավաղ, շատ է ծերացել,որ, էլ ինչ աղջիկ,մայրիկիս... եւ մոր մայրիկն է դարձել։Մորս մայրիկը եկել է մեր տուն,մայրս մայրիկ է դարձել կրկնակի,սակայն եւ խոնարհ կանչում է՝ մայրի՜կ...